Ախթալայի վանական համալիրը(XII–XIIIդդ.) կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր, եղել է քաղկեդոնիկ մենաստան: Գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի գմբեթավոր հորինվածք (գմբեթը չի պահպանվել): Հարուստ է քանդակներով և որմնանկարներով: Վանական համալիրում պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցուն արևելքից կցված սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով եկեղեցի (XIII դ.): Վանքի բակի հյուսիս-արևմտյան կողմում կանգուն է ևս մեկ եկեղեցի (XIII դ.): Վանքն ունեցել է բնակելի և տնտեսական շինություններ, որոնցից պահպանվել են արևելյան պարսպին հարող երկհարկ կառույցի պատերը: Նրա հոյակապ պահպանված որմնանկարները անտարբեր չեն թողնում և ոչ մի զբոսաշրջիկի, որոնք գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը բուն հայկական է։