Այցելի՛ր Լոռի
Բացահայտիր Հայաստանի գանձերը

scale_1200

Լոռու մասին

Լոռին ձեր առջև կբացի դարերի խորքից եկող 3045 մշակութային ու ճարտարապետական հարստությունները։ Մեծ թվով եկեղեցական համալիրները թվագրվում են 6-րդ դարից մինչև 12-13 դարեր։ Ամենահին վանքերից են Տորմակավանքն ու Օձունի առայսօր գործող եկեղեցին։ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երեք օբյեկտներից մեկը՝ Սանահին-Հաղպատ, որոնք առանձին համալիրներ են թվագրվող 12-13դդ․ գտնվում է հենց Լոռիում։

Լոռին սպասում է քեզ

մեկ օրով, ամսով կամ ամբողջ կյանքի համար․․․

Լոռու Քարտեզ

Լոռու Քարտեզ

Akhtala church Ախթալա
church ekexeci եկեղեցի
Ախթալա եկեղեցի եկեղեցի Ախթալա Akhtala Monastery
haghpat Հաղպատ
Sanahin Սանահին
Bardzrakash Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք Բարձրաքաշ
Dsegh Dsex Դսեղ
Debet Դեբեդ
Lermontov Լերմոնտովո
Vanadzor Վանաձոր
Lori Berd Լոռի բերդ
Odzun Օձուն
Սուրբ Նիկողայոս եկեղեցի Surb nikolay ekexeci Church of Nicholas
Stepanavan Ստեփանավան
Stepanavan dendropark Ստեփանավանի Դենդրոպարկ
Urasar Ջրաշուշանների լիճ Ուրասար
Tashir Տաշիր
Achqasar Աչքասար
Spitak Սպիտակ

Ախթալայի Վանք

 

 

Ախթալա քաղաքում կարող եք այցելել հրաշալի բնությամբ շրջապատված Ախթալայի վանքը։ Նրա հոյակապ պահպանված որմնանկարները անտարբեր չեն թողնում և ոչ մի զբոսաշրջիկի, որոնք գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը բուն հայկական է։

read more

Ախթալա

 

 

Ախթալան (միջին դարերում՝ Ագարակ, 12-13 դդ․ սկսած Պղնձավանք, 1995թ․ ստացել է քաղաքի կարգավիճակ) գտնվում է Լոռիում, Շամլուղ գետի երկայնքում, Դեբեդ գետի հովիտում ու Լալվար լեռան լանջին։

read more

Սանահինի վանական համալիր

 

 

Երազո՞ւմ ես ունենալ ժամանակի մեքենա, ուրեմն արի՛ Լոռի։ Սանահին և Հաղպատ վանական համալիրներ շնորհիվ դու կտեղափոխվես 10-րդ դար՝ նրանց ծաղկման շրջան, երբ կրթության ու մշակույթի կարևորագույն կոթողներն էին։ Իզուր չէ, որ երկու վանական համալիրներն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

read more

Հաղպատ վանական համալիր

 

 

Երազո՞ւմ ես ունենալ ժամանակի մեքենա, ուրեմն արի՛ Լոռի։ Սանահին և Հաղպատ վանական համալիրներ շնորհիվ դու կտեղափոխվես 10-րդ դար՝ նրանց ծաղկման շրջան, երբ կրթության ու մշակույթի կարևորագույն կոթողներն էին։ Իզուր չէ, որ երկու վանական համալիրներն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

read more

Ալավերդի, քաղաք

 

read more

Օձունի վանք

 

 

Լոռվա մարզում անթիվ-անհամար են դարերի խորքից հասած վանական կոթողները, սակայն Օձունի տաճարն արժանի է ձեր ուշադրությանը։ Այն Լոռվա մարզի ամենամեծ պատմություն ունեցող վանքն է՝ ներկայիս շինությունը, որն իր տեսակով գմբեթավոր բազիլիկ է, կառուցվել է 5-րդ դարում։

read more

Ձորագետի կիրճ

 

 

Լոռվա մարզի, թերևս, ամենագեղեցիկ ու բազմազան բնությամբ հարուստ գետերից մեկը Ձորագետն է, որը սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Ստեփանավան քաղաքից ներքև գետը մտնում է 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Եվ հենց կիրճի վերին հոսանքի վրա է գտնվում Լոռե բերդը։ Սա հիանալի տեղը է արշավելու, Լոռվա բազմազան բնության հետ շփվելու համար։

read more

Ծովեր լիճ

 

 

Շքեղ բնությամբ Ծովեր լիճը կգնահատեն բոլոր նրանք, ովքեր փնտրում են հանգիստ, գողտրիկ մի անկյուն բնության գրկում։ Այն հեռու է քաղաքի անցուդարձից և եռուզեռից։ Իսկ մոտակայքում հնարավորություն կունենաք ձիարշավելու ու լեռնային հեծանվավարության։

read more

Դսեղ, գյուղ

 

Կապ չունի դուք առաջին անգամն եք արկածային ճանապարհորդության գնում, թե՞ ոչ, կապ չունի դուք ապրում եք Հայաստանում, թե՞ ոչ՝ տեսնել Դսեղը պարտադիր է։ Այստեղ կարող եք և՛ վայելել Հայաստանի անկրկնելի բնությունը, և՛ ծանոթանալ հարուստ մշակութային-պատմական ժառանգությանը։

read more

Դեբետ, գետ

 

 

Ամբողջովին կանաչ գյո՞ւղ, այո՛, դա Դեբեդն է։ Ի՞նչ կարելի է անել այդ հրաշալի բնության մեջ, իհարկե՝ սովորել։ Եվ հենց այստեղ է 2018-ից գործում Լոռվա մարզի կարևորագույն կրթական կենտրոնը՝ COAF-ը։ Տասը օր կարելի է նկարագրել բնության ու ճարտարապետության ներդաշնակությունը, որին հասել են Դեբեդում, բայց կարելի է մեկ օր տեսնել այն։

read more

Ֆիոլետովո, գյուղ

 

 

Պատկերացրեք մի վայր, որտեղ դուք կարող եք տեղափոխվել Ցարական Ռուսաստան ու տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում այդ ժամանակահատվածում։ Պատկերացրեցի՞ք։ Ֆիոլետովո գյուղում ունեք դա տեսնելու իրական հնարավորությւոն։ Գյուղն ամբողջությամբ բնակեցված է մոլոկանների կողմից, ովքեր Ցարական Ռուսաստանի գերիշխանության ժամանակ արտաքսվել ու հենց այստեղ հիմնել են իրենց գյուղը՝ սկզբից Նիկիտինսկոյե անունով։ Արդեն 2 դար համայնքը պահում է իր ինքնությունն ու բարքերը, նույնիսկ՝ ճարտարապետական դիմագիծը։

read more

Լերմոնտովո, գյուղ

 

 

Լերմոնտովոն ու Ֆիոլետովոն Հայաստանի ամենայուրօրինակ երկու գյուղերն են, որոնք անհրաժեշտ է այցելել։ Գյուղերը բնակեցվել են 1800-ական թվականներին՝ ցարական Ռուսաստանից եկած Քրիստոնեաների կողմից։

Այս գյուղերում կարող եք տեսնել մշակույթ ու ճարտարապետություն, որը ամբողջությամբ տարբերվում է Հայաստանի այլ բնակավայրերից։

read more

Վանաձոր, քաղաք

 

 

Առաջին հայացքից այս մոդեռն քաղաքը, իր սրտի խորքում պահում է ԽՍՀՄ տարիների մասին հիշողությունները։ Առաջարկում ենք քաղաքային տուրից հետո անպայման աղմուկից կտռվել ու պիկնիկ անել Բուսաբանական այգում, որը գործում է դեռ ԽՍՀՄ տարիներից, իսկ ապա բարձրանալ Արտեկ ճամբար՝ որտեղ բոլոր ԽՍՀՄ երկրներից երեխաները ժամանում էին պիոներական հանգիստն անցկացնելու։

read more

Ստեփանավանի Դենդրոպարկ

 

 

Այստեղ արի մաքուր օդ շնչելու ու տեսնելու ավելի քան 500 ծառատեսակ՝ բերված աշխարհի տարբեր կետերից։ Այգու արժեքավոր նմուշներից են 5 կալիֆորնիական սեքվոյաները, որոնք վիթխարի կդառնան մի քանի հարյուր տարվա ընթացքում։

read more

Սբ․ Նիկողայոս եկեղեցի (Ամրակից)

 

 

Ռուս-ուղղափառ եկեղեցի է ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին (այլ տվյալներով 1879 թվականին) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

read more

Լոռի Բերդ

 

 

Դենդրոպարկը տեսնելուց հետո ոչ շատ մեծ հեռավորություն անցնելով կարելի է հասնել Լոռի բերդ։ Այն կառուցել է Դավիթ Անհողինը, ով էլ Լոռին դարձրել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաք։ Այժմ ամրոցից մնացել են միայն ավերակներ, բայց դա ավելի արժեքավոր է դարձնում կառույցը՝ փոխանցելով դարերի պատմությունը։

read more

Ստեփանավան, քաղաք

 

read more

Ջրաշուշանների լիճ (Ուրասար)

 

 

Լիճն ուղղակի բնօրրան է հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներից մեկի՝ ջրաշուշանների։ Հիանալ կարելի է, ձեռք տալ՝ ոչ, քանի որ նրանք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Ի դեպ, սա միակ ջրաշուշաններով լիճը չէ Լոռվա մարզի, նմանատիպ կարող եք գտնել նաև Տաշիր համայնքում՝ Սարատովկա, Լիման լիճ։

read more

Տաշիր, քաղաք

read more

Աչքասար

 

 

Լինել Լոռիում և չբարձրանալ լեռ, չի կարող և ոչ մի լեռնագնաց։ Աչքասարը 3196 մ բարձրությամբ ամենաբարձրն է մարզում։ Լեռան գագաթը պատվով հաղթահարելուց հետո արժե իջնել դեպի Աչքասարի լիճ ու մի լա՜վ զովանալ։ Քայլելու միջին երկարությունը 21 կմ է։

read more

Թռչկան ջրվեժ

 

 

Թռչկանը քաղաքացու կամքի ապացույցն է։ Տարիներ առաջ այստեղ կար ՀԷԿ-ի կառուցման նախագիծ, որը կասեցվեց բնապահպան-ակտիվիստների ուժով։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Հիմա դուք ունեք հնարավորություն վայելելու պահպանված Թռչկանի պաղ ջուրը։

read more

Սպիտակ, քաղաք

 

read more

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք

 

 

“Կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալ”, ահա այսպես է նկարագրել Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը անցյալի տեղեկագրերից մեկը։ Տարածքում գտնված ամենահին արձանագրությունները վերաբերվում են 8-րդ դարին։ Վանական համալիրում կարող եք տեսնել հայկական հայտնի իշխանական տներից մեկի՝ Մամիկոնյանների տոհմական գերեզմանը, երկու եկեղեցիներ, ձիթհանն ու խաչքարերի մնացորդներ։

read more

Ներբեռնեք մեր կողմից մշակված քարտեզը։ Քարտեզում կգտնեք զբոսաշրջիկի համար առաջին անհրաժեշտության օբյեկտների՝ տեսարժան վայրերի, թանգարանների, սննդի կետերի, հայփոստի, բանկերի, բանկոմատների, տերմինալների, հասարակական զուգարանների, անվճար wi-fi-ների վայրը և այլ տեղանքները։ Օֆֆլայն քարտեզն ունի նաև նավիգացիոն հնարավորություն։

Բլոգ

Բլոգ

My name is Mher

Hi, my name is Mher Chatinyan and I am from Vanadzor. I had never dreamt  about painting before, therefore nobody would know that one day I would become an artist.

Ֆիլմ, որը ցնցեց «Ոսկե Ծիրան 2022»-ը

5 երազողներն ու մեկ ձին Հուլիսի 17-ին ավարտվեց հայկական ամենախոշոր «Ոսկե ծիրան 2022» կինոփառատոնը։ Այսօր կպատմենք փառատոնի գլխավոր անակնկալներից մեկի մասին։ «5 Dreamers and a Horse»-ը վավերագրական ֆիլմ է՝ գեղարվեստական ​​տարրերով, որը պատմում է մի քանի հուզիչ պատմություններ հասարակ մարդկանց երազանքների մասին, որոնց վիճակված է իրականություն դառնալ կամ ոչ: Սա տեսլական փորձ է, որը լցված [...]

Իմ առաջին օրերը Վանաձորում

Ողջույն բոլորին։ Ես Էրիկ Կաշյանն եմ, ԱՄՆ-ից այստեղ եմ տեղափոխվել Birthright Armenia-ի կողմից կամավորությամբ զբաղվելու Վանաձորում։ Եթե անկեղծ, հաճելիորեն զարմացած եմ այստեղի մարդկանց հյուրընկալությունից ու ջերմությունից։ Ամբողջ ազատ ժամանկի ընթացքում շրջում եմ քաղաքում, և հայտնաբերել եմ շատ հետաքրքիր վայրեր: Այստեղ կան գեղեցիկ այգիներ, եկեղեցիներ, թանգարաններ, արվեստի պատկերասրահներ և շատ ավելին։ Եթե ​​երեխաներ ունեք, շատ զվարճություններ [...]