
Լոռի DMO
Մեր մասին
Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակը՝ Lori Destination Management Organization (այսուհետ՝ Lori DMO), անդամության վրա հիմնված կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Լոռու մարզում հյուրընկալության ոլորտի ռեսուրսների համակարգված կառավարմանն ու զարգացմանը՝ նպաստելով մարզի զբոսաշրջային ներուժի բացահայտմանը, իրացմանն ու առաջխաղացմանը։
Կազմակերպությունն ունի հյուրընկալության ոլորտում ծառայություններ մատուցող 35 անդամ և հանդես է գալիս որպես տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը նպաստող համագործակցային հարթակ։
Մեր առաքելությունը
Նպաստել Լոռու մարզում կայուն, համակարգված և նորարար զբոսաշրջության զարգացմանը՝ համախմբելով ոլորտի շահագրգիռ կողմերին, խթանելով պետական, մասնավոր և հանրային հատվածների համագործակցությունը և ապահովելով տեղական համայնքների ներգրավվածությունը զբոսաշրջության զարգացման գործընթացներում։
Մեր գործունեությունը
Lori DMO-ն իրականացնում է զբոսաշրջության ոլորտի հետազոտություններ և ռեսուրսների քարտեզագրման աշխատանքներ, կազմակերպում ոլորտային կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ, աջակցում զբոսաշրջային ծառայությունների և առաջարկների բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաև ապահովում հանրային, պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ միջոլորտային երկխոսության և համագործակցության հարթակ։
Կազմակերպության գործունեության առանցքում են կայուն զարգացումը, համագործակցությունը, նորարարությունն ու տեղական ներուժի արդյունավետ օգտագործումը՝ Լոռին որպես մրցունակ և գրավիչ զբոսաշրջային ուղղություն զարգացնելու նպատակով։
Իրավաբանական տվյալներ
Լրիվ անվանում՝ «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» հասարակական կազմակերպություն (անգլերեն՝ “Lori Tourism Destination Management Office” NGO)
Կազմակերպաիրավական ձև՝ հասարակական (ոչ առևտրային) կազմակերպություն, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում
Գրանցման համար՝ 211.171.1176074
Գրանցման ամսաթիվ՝ 03.05.2021
ՀՎՀՀ՝ 06961322
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, 14-րդ փողոց, շենք 8, 1718
Գործադիր տնօրեն՝ Քրիստինե Հովսեփյան
Կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում, իսկ նրա եկամուտներն ու գույքը չեն բաշխվում անդամների միջև և օգտագործվում են բացառապես կանոնադրական նպատակների համար։