Ֆիլտր

Դենդրոպարկ

Ստեփանավանի Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին։ Այս հավաքածուն ընդլայնվել է նորակառույց արահետներով և տեսարաններով, որոնք սկսել են հասնել բնական անտառ և համարվում է առաջին տեղը Անդրկովկասում, որտեղ բնական անտառային լանդշաֆտը վերածվել է Անտառային պարկի: Տեսակների մեծ մասը բերվել է տարբեր երկրներից՝ […]

Թռչկան

Թռչկանը քաղաքացու կամքի ապացույցն է։ Տարիներ առաջ այստեղ կար ՀԷԿ-ի կառուցման նախագիծ, որը կասեցվեց բնապահպան-ակտիվիստների ուժով։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Հիմա դուք ունեք հնարավորություն վայելելու պահպանված Թռչկանի պաղ ջուրը։

Ջրաշուշանների լիճ

Լիճն ուղղակի բնօրրան է հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներից մեկի՝ ջրաշուշանների։ Գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1,2 կմ հյուսիս – արևելք։ Հիանալ կարելի է, ձեռք տալ՝ ոչ, քանի որ նրանք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Ի դեպ, սա միակ ջրաշուշաններով լիճը չէ Լոռվա մարզի, նմանատիպ կարող եք գտնել նաև Տաշիր համայնքում՝ Սարատովկա, Լիման լիճ։

Ծովեր լիճ

Շքեղ բնությամբ Ծովեր լիճը կգնահատեն բոլոր նրանք, ովքեր փնտրում են հանգիստ, գողտրիկ մի անկյուն բնության գրկում։ Այն հեռու է քաղաքի անցուդարձից և եռուզեռից։ Իսկ մոտակայքում հնարավորություն կունենաք ձիարշավելու ու լեռնային հեծանվավարության։

Աչքասար

Աչքասարը հյուսիսային Հայաստանի ամենաբարձր լեռն է, որը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանին։ Լեռը Կեչուտի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է` 3196 մետր բարձրությամբ։ Աչքասարի գեղատեսիլ լանջերը պատված են հրաբխային ժայռերով և ֆանտաստիկ ֆիլմի վիթխարի վայր են հիշեցնում։ Աչկասարայի նախալեռները հարուստ են մարգագետնային բուսականությամբ, ինչին նպաստում է խոնավ կլիման։ Լեռնաշղթայի ստորոտում առաջացել են մեծ թվով […]

Կոմունիստների քարանձավ՝ Մայորի ձոր

Ստեփանավանի մոտակայքում՝ Մայորի ձորում գտնվում է Կոմունիստական քարանձավը։ Համարվում է, որ հենց այս քարանձավում է ծնունդ առել Հայաստանում կոմունիստական շարժումը։ Այստեղ հասնելու ճանապարհին դուք կարող եք տեսնել նաև շատ գեղեցիկ մի ջրվեժ։ Լինելով թաքնված վայր, այն բացահայտում են շատ քիչ զբոսաշրջիկներ։ Ուզո՞ւմ ես լինել այդ քչերից։ Մայորի ձոր-քարանձավը գտնվում է Ձորագետի կիրճում։ Ստեփան Շահումյանը և […]

Ձորագետի կիրճ

Լոռվա մարզի, թերևս, ամենագեղեցիկ ու բազմազան բնությամբ հարուստ գետերից մեկը Ձորագետն է, որը սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Ստեփանավան քաղաքից ներքև գետը մտնում է 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Եվ հենց կիրճի վերին հոսանքի վրա է գտնվում Լոռե բերդը։ Սա հիանալի տեղ է արշավելու, Լոռվա բազմազան բնության հետ շփվելու համար։