Ֆիլտր

Լոռու կիրճի արշավներ

Ալավերդի, Զ․ Անդրանիկ

Lori Canyon Trailrides-ը կազմակերպում է ձիարշավներ Դեբեդի կիրճի երկայնքով, ներառյալ Դեբետ, Դսեղ, Օձուն գյուղերն ու Թումանյան, Ալավերդի ու Ստեփանավան քաղաքները։ Եթե ուզում եք ըմբոշքնել մեր լեռների ազատությունն ու զգալ Ձեզ ինչպես տեղացի, ուրեմն այս արշավները հե՜նղ Ձեզ համար են։

Lori Canyon Trailrides

Lori Canyon Treks

+374 77 175783

Օղու թորում

գ․ Օձուն, 22 փ․, 4 տուն

Լեռների մեջ բազմած Օձուն գյուղում է  գտնվում մի վայր, որտեղ դուք կարող եք ամբողջությամբ ընկղմվել գյուղական կյանքի մեջ․ Odzun B&B-ն բացի  գիշերակացի ծառայություններից, առաջարկում է նաև Օղու թորման վարպետաց դաս։

Booking.com

B&B Odzun

+374 91 427540

Ավանդական հացի թխում փռում

գ․ Դեբետ

Չամիչ հյուրատանը հնարավորություն կունենաք մասնակցելու ավանդական փռում տաք ու անուշ Լոռվա հաց թխելու փորձառությանը։
Բացահայտե՛ք հարուստ համերը, ավանդույթներն ու հյուրասեր լոռեցիների ջերմությունը՝ ձեր իսկ թխած մի պատառ հացը կիսելով:

Booking.com

Chamich Guesthouse

+37433 706506

Ագրոտուրիստական փորձառություն

ք․ Սպիտակ

Ագրոտուրիստական փորձառություն Սպիտակում – հողի հետ շփվելու ու ագրոտուրիզմի անմոռանալի փորձ ձեռք բերելու լավագույն վայրերից է Experimental Garden-ը:
Այն մասնագիտացած է ջերմոցների կառուցման, ավանդական ու ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի աճեցման մեջ։ Այստեղ կարելի է` բացահայտել գյուղատնտեսության կարևոր գաղտնիքներ, ձեռք բերել օրգանական արտադրանք, տնկել և խնամել նախընտրած մշակաբույսերը, ունենալ pick-your-own փորձառություն և համտեսի հնարավորություն ու պարզապես վայելել խաղաղ մթնոլորտը։
Experimental Garden-ը սպասում է ձեզ տարվա բոլոր եղանակներին, ունեն գործող առաջարկներ թե’ անհատական, թե’ խմբային այցերի համար:

Experimental Garden

+37477 748850

Եղուշոռ

գ. Դսեղ

Հայկական խոհանոցի մի յուրահատուկ պանրային ուտեստ է եղուշոռը, որը պատրաստվում ճիլ պանրով։ Այս ուտեստը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պարզ բաղադրիչներով ստեղծել անկրկնելի համ։
Եղուշոռը հայտնի է իր պատրաստման տարբերակներով, որոնք ավելացնում են յուրահատուկ համեր ու կառուցվածք։
Ձվով տարբերակ. Պանրային խառնուրդին ավելացնում են ձու, ինչը դարձնում է այն ավելի փափուկ և նուրբ։ Սա կատարյալ է նրանց համար, ովքեր սիրում են թեթև ու նրբահամ ուտեստներ։
Յուղով տարբերակ. Այստեղ յուղն է հիմնական գաղտնիքը։ Պանիրն այս դեպքում դառնում է ավելի էլաստիկ և ձգվող՝ ստանալով հարուստ և հաճելի կառուցվածք։
Եղուշոռը ոչ միայն համեղ է, այլև՝ պատմական արժեք ունեցող ուտեստ, որն արտացոլում է մեր նախնիների խոհարարական հնարամտությունը։ Այն պատրաստվում էր սարվորների կողմից, ովքեր կարողանում էին անգամ ամենահասարակ պանրային մնացորդները վերածել կատարյալ ուտեստի։
Լոռի այցելելը հիանալի առիթ է վայելելու հայկական պանրի համը՝ հիշելով մեր ավանդույթները, որը կարող եք պատրաստել Դսեղում , TUC վրանային ճամբարում:
Եթե փորձեք պատրաստել այս ուտեստը, այն կդառնա ձեր սեղանի ամենասիրելի ուտեստներից մեկը։

TUC – Tourism Unique Center

+37491 743315

Պլեճի պատրաստում

գ. Փամբակ

Պլեճը Լոռվա այցեքարտն է։
Հայկական խոհանոցը հարուստ է ու բազմազան, և տարբեր ավանդական ուտեստների պատրաստման մեջ օգտագործվում է կարտոֆիլը։ Պլեճը, թերևս, ամենասիրելիներից է դրանց շարքում։ Փայտի վառարանի շուրջ միասին հավաքվելու այն սեփական ձեռքերով պատրաստելու և ջերմ զրույցների ու պատմությունների հիանալի առիթ է Լոռվա պլեճը։

Հեքիաթի տուն

+37493 311301

Սուշիի պատրաստում

գ. Վանաձոր

Վանաձորի Little dragon ռեստորանում կարող եք փորձել արևելյան մշակույթով համեմված խոհանոցը և հնարավորություն ունեք մասնակցելու սուշի պատրաստելու վարպետաց դասի:

Little Dragon

+37444 323424

Art therapy

գ. Վանաձոր

Արվեստի սիրահարներին առաջարկում ենք այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան։ Այստեղ թանգարանային նմուշներին ծանոթանալուց զատ կարող եք կազմակերպել art therapy մեկ բաժակ գինու ուղեկցությամբ։

Վանաձորի կերպարվեստի թանգարան

+374322 43938

Կավագործություն

գ. Վանաձոր

Եթե ցանկանում եք նոր փորձառություն ձեռք բերել և միաժամանակ հանգստանալ, այցելեք Վանաձորի Տերակոտա ստուդիո։ Այս յուրահատուկ վայրում դուք հնարավորություն կունենաք ստեղծագործելու, իսկ գործընթացը կօգնի ձեզ լիցքաթափվել։

Terracotta studio

+37477 442924

Ղափամայի պատրաստում

գ. Դսեղ

Ղափաման հայկական ավանդական ուտեստներից է, որը հայտնի է իր յուրահատուկ համով և պատրաստման ավանդույթով։ Լոռվա մարզում ոչ միայն կարող եք վայելել այս համեղ ուտեստը, այլ նաև մասնակցել դրա պատրաստման գործընթացին՝ տեղական հյուրատներում՝ զգալով հայկական հյուրընկալության ջերմությունը։

IRIS B&B

+37491 088812

Թեյախմություն ավանդական ուտեստներով

գ․Ֆիոլետովո

Լոռու կոլորիտային վայրերից կարող եք այցելել Ֆիոլետովոյում Մոլոկանների տուն, որտեղ կարող եք համտեսել իրենց ազգային ուտեստները և իսկական ինքնաեռով թեյախմության փորձառություն ունենալ։

Վայրի սեղան

գ․Օձուն

Օձուն B&B-ն առաջարկում է հետաքրքիր գաստրոնոմիկ փորձառություն բնության գրկում։ Այս յուրահատուկ փորձառությունը հնարավորություն է տալիս ձեզ վայելել տեղական ուտեսները բնության գրկում։

Քանդակագործություն

ք․Վանաձոր

Քանդակագործության վարպետաց դասերը հիանալի հնարավորություն է արվեստի սիրահարների համար՝ բացահայտելու քանդակագործության յուրահատկությունները և ստեղծելու սեփական աշխատանքները։ Վարպետաց դասի ընթացքում մանրամասն ներկայացվում են քանդակի պատմությունն ու կիրառվող գործիքները, սովորեցնում են հիմնական հմտությունները։
Քանդակագործության վարպետաց դասերը ոչ միայն հմտություններ ձեռք բերելու միջոց են, այլև ստեղծագործելու, հանգստանալու և հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն։

Արիշտաի պատրաստում

Արիշտան հայկական ավանդական ուտեստ է, պատրաստված ալյուրից, ձվից և ջրից։ Լոռվա մարզի հյուրատներում այցելուները կարող են մասնակցել արիշտայի պատրաստման գործընթացին՝ ձեռք բերելով յուրահատուկ փորձ և մոտենալով հայկական խոհանոցի արվեստին։

Ֆիլտր

Թումանյանի անվան պատմվածքի միջազգային փառատոնը, որը ծնվել է ընկերների ընդհանուր երազանքից, կախարդական շաբաթ է Հյուսիսային Հայաստանի Թումանյան գեղատեսիլ քաղաքում: 19-րդ դարի սիրված գրող Հովհաննես Թումանյանի անունը կրող փառատոնը նշում է Հայաստանի հարուստ պատմվածքի ավանդույթը ներկայացումների, ընթերցումների, սեմինարների, արշավների, կենդանի երաժշտության և պատմությունների ուժով ստեղծված կապերի միջոցով: Ընդգրկելով ժողովրդական հեքիաթների, առակների և պատմվածքի բազմազան ձևերի վերածնունդն ու վերաիմաստավորումը՝ փառատոնը աշխույժ տարածք է ստեղծում հեքիաթասացների համար:

«Ուտելի բույսեր 2023» փառատոնը, որը նշանակված է հուլիսի 22-ին Հայաստանի Դսեղ քաղաքում, նշում է հայկական խոհանոցում օգտագործվող բնիկ կանաչեղենի և խոտաբույսերի կերակուրը: Թումանյանի ծննդավայրում անցկացվող փառատոնը ցուցադրում է ավանդական ուտեստներ՝ պատրաստված տեղական հավաքած բույսերից։ Ներկաները կարող են համտեսել այս ուտելիքները, ականատես լինել ինստալյացիաներին և վայելել դրամատիկ ներկայացումներ, երաժշտություն, պարային բեմադրություններ և հայկական ավանդական միջոցառումներ: Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ միջոցառումը ընդգծում է Լոռու բարձրլեռնային սարահարթի հարուստ խոհարարական ժառանգությունը:

Ֆիլտր

Կերպարվեստի թանգարան

Վանաձոր քաղաք, Տիգրան Մեծի պողոտա 52

Կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին՝ որպես Ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ 1979 թվականին ստանալով անկախ կարգավիճակ՝ այն փոխանցվել է մունիցիպալ ենթակայությանը։
Թանգարանում ցուցադրված է հայկական կերպարվեստը ներկայացնող շուրջ 1800 թանգարանային առարկա։

Ս.Զորյանի տուն թանգարան

Վանաձոր քաղաք, Ստեփան Զորյան 24

Այնտեղ 1964-1967 թվականներին ապրել է 20-րդ դարի հայ ականավոր արձակագիր Ստեփան Զորյանը։ 1962-64 1983 թվականին կառուցված առանձնատունը ԽՍՀՄ մշակույթի նախարարության կողմից հաստատվել է որպես տուն-թանգարան։ Թանգարանն ունի 7 սրահ, որոնցից երկուսը օգտագործվում են որպես գրասենյակ, մեկը՝ ննջասենյակ։ Թանգարանն ունի մոտ 2000 հազ. միավոր ֆոնդային ցուցանմուշներ:

Վանաձորի Գեղագիտության ազգային կենտրոն

քաղաք Վանաձոր, Մյասնիկյան 19ա

Մասնաճյուղը բացվել է 1984 թվականին, Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հենրիկ Իգիթյանի ջանքերով, և մշտապես գործում է մանկական ցուցասրահը, որտեղ պարբերաբար կազմակերպվում են աշխատանքների ցուցահանդեսներ և բաց դասեր։

Թայրովի ամառանոց

քաղաք Վանաձոր, Զաքարյան 31

Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին և եղել է հայ մեծահարուստ գինեգործ Վասիլ Թաիրովի ամառանոցը։ 1999 թվականին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով Թաիրովի ամառանոցը հիմնովին վերանորոգվել և վերակառուցվել է որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։

Լոռի-Փամբակի երկրաբանական թանգարան

Վանաձոր, Կարեն Դեմիրճյան 23/1

Հիմնադրվել է 1938 թվականին հնագետ Եղիա Մոմջյանի կողմից։ Թանգարանում 34000 նմուշ կա, որոնք թվագրվում են մ.թ.ա 4-րդ հազարամյակից մինչև մեր օրերը։ 1988 թվականին թանգարանը կորցրեց իր շենքը երկրաշարժի պատճառով։ Ավերված շենքից փրկվել է թանգարանի արժեքավոր հավաքածուն։

Ստեփան Շահումյանի անվան թանգարան

Ստեփանավան քաղաք, Գարեգին Նժդեհ 2

1934 թվականի մայիսի 24-ին Ստեփանավանի շրջանային խորհրդի գործկոմի որոշմամբ Ս.Շահոմյանի աներոջ տունը վերածվել է Ս.Շահոմյանի տուն-թանգարանի։ 1899 թվականին Շահումյանը Վանաձորում հիմնեց Հայաստանում առաջին մարքսիստական խումբը։ Թանգարանն ունի 586 ցուցադրված նմուշ, իսկ ֆոնդերում առկա է 1515 ցուցանմուշ։

Հ.Թումանյանի տուն թանգարան

Դսեղ համայնք 1-ին փողոց 10 տուն

Թանգարանը գործում է հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տանը։ Տուն թանգարանը ստեղծվել է 1939 թվականին։ 1994 թվականին Թումանյանի սիրտը թաղվել է թանգարանի բակում։ Պահվում են հայրական տան իրերը, անձնական իրերը, կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթեր։ Այս թանգարանը թերեւս Լոռու մարզում ամենաշատ այցելվողներից է։

Միկոյան եղբայրների անվան թանգարան

Ալավերդի քաղաք, Սանահին թաղամաս, 34 փ

Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին։ Թանգարանի բացման օրը Մոսկվայից թանգարան են բերվել երկու ամենաազդեցիկ ցուցանմուշները՝ MIG ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Կան ցուցանմուշներ, հայրական տան լուսանկարներ։

Թումանյանի անվան լուցկու տուփի թանգարան

քաղաք Թումանյան, 2-րդ փող., 6

Թանգարանը ստեղծվել է EU4Bussines-ի «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Լուցկիները նախկինում տեղեկատվության տարածման միջոց էին։ կան երթևեկության, հիգիենայի կանոնների հետ կապված լուցկիներ, որոնք այստեղ են ժամանել տարբեր երկրներից

Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղ

Ալավերդի քաղաք, Կախոյան 7

Այն հիմնադրվել է 1987 թվականին։ Պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է։

Կոշաբերդ

Ալավերդի քաղաք

10-13-րդ դդ. Գտնվում է Ալավերդի քաղաքում։