Միջնադարյան ժամանակշրջանի եկեղեցի Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում։ Տարիներ առաջ էստեղ եղել է Անահիտ Աստվածուհու տաճարը, այսինքն հեթանոսական շրջանից է, սակայն քրիստոնեության ընդունումից հետո, ինչպես բոլոր հեթանոսական տաճարները, այդպես էլ այս տաճարը ավերվել է և տեղում կառուցվել սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Եռանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցի է։ Եկեղեցին վերակառուցվել է 1882 թվականին։