Բնության հրաշքներ
Բնության հրաշքներ
Դենդրոպարկ
Ստեփանավանի Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին։ Այս հավաքածուն ընդլայնվել է նորակառույց արահետներով և տեսարաններով, որոնք սկսել են հասնել բնական անտառ և համարվում է առաջին տեղը Անդրկովկասում, որտեղ բնական անտառային լանդշաֆտը վերածվել է Անտառային պարկի: Տեսակների մեծ մասը բերվել է տարբեր երկրներից՝ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ [...]
ավելինԹռչկան
Թռչկանը քաղաքացու կամքի ապացույցն է։ Տարիներ առաջ այստեղ կար ՀԷԿ-ի կառուցման նախագիծ, որը կասեցվեց բնապահպան-ակտիվիստների ուժով։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Հիմա դուք ունեք հնարավորություն վայելելու պահպանված Թռչկանի պաղ ջուրը։
ավելինՋրաշուշանների լիճ
Լիճն ուղղակի բնօրրան է հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներից մեկի՝ ջրաշուշանների։ Գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1,2 կմ հյուսիս - արևելք։ Հիանալ կարելի է, ձեռք տալ՝ ոչ, քանի որ նրանք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Ի դեպ, սա միակ ջրաշուշաններով լիճը չէ Լոռվա մարզի, նմանատիպ կարող եք գտնել նաև Տաշիր համայնքում՝ Սարատովկա, Լիման լիճ։
ավելին