Ջրաշուշանների լիճ․ Լոռու բնության եզակի գոհարներից է։ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1.2 կմ հյուսիս-արևելք գտնվող լճում ծաղկում են ջրաշուշանները՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ բույսեր։ Դրանք ծաղկում են միայն հուլիս–օգոստոս ամիսներին և իրենց ամբողջ գեղեցկությամբ երևում են հիմնականում առավոտյան ժամերին։ Սպիտակ ծաղիկներով ջրաշուշանները դարձել են չափազանց հազվադեպ հանդիպող։ Աճում են Լոռու մարզի կանգուն և դանդաղահոս լճերում։
