Արտեկ մանկապատանեկան ճամբարը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բարձրադիր, անտառապատ հատվածում։ Ճամբարը կառուցվել է 1968 թվականին և խորհրդային շրջանում ընդունել է երեխաների ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից։ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով ճամբարի շինությունները վնասվել են, և այն այլևս չի վերաբացվել։ Խորհրդային Միության փլուզումից հետո տարածքը աստիճանաբար լքվել է։ Այսօր նախկին ճամբարային համալիրից պահպանվել են առանձին շինություններ, պատերի հատվածներ և խորհրդային շրջանի ճամբարային կյանքը հիշեցնող խճանկարներ։ Վայրի տեսակը՝ պատմամշակութային / խորհրդային ժառանգություն Գտնվելու վայրը՝ Վանաձոր, Լոռու մարզ Հատկանիշներ՝ անտառապատ միջավայր, նախկին ճամբարային համալիր, խորհրդային շրջանի պահպանված հետքեր, քաղաքի տեսարաններ։