Սպիտակ քաղաքը պատմամշակութային հուշարձաններով հարուստ քաղաքներից մեկն էր մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը։ Երկրաշարժն ավերեց նաև եկեղեցին, որը գտնվում էր ներկայիս սբ․ Հարություն եկեղեցու տեղում։ Եկեղեցին կոչեցին սբ․ Հարության ի պատիվ նախկին եկեղեցու։ Կառուցվել է 1999-2000 թվականներին։ Ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան։