Հիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցի` 1187 թ.:
Հոռոմայր վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք։ Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։
Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187թ.-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290թ.-ին։ Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201թ.-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301թ.), որից քիչ հեռու, պահպանվել են Ս.Առաքյալ մատուռի (1216թ.) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIIIդ. խաչքարերով ու տապանաքարերով:
Սարահարթի կառույցների խմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը: