Տաշիրը գտնվում է մարզկենտրոնից 42 կմ հեռավորության վրա։ ՀԻմնադրվել է 1844 թվականին ռուսական կայսրության կողմից կարգադրվախ, Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից։ Ի սկզբանե քաղաքը անվանվել է Վորոնցովկա, ի պատիվ Կովկասի փոխարքայի, իսկ արդեն 1935 թվականին վերանվանվել է հեղափոխական Կալինինի անունով և կոչվել Կալինինո։ Իսկ այժմյան անունը կրում է ի պատիվ Տաշիր գավառի։

tashir

 

 

Լոռու Քարտեզ

Լոռու Քարտեզ

Akhtala church Ախթալա
church ekexeci եկեղեցի
Ախթալա եկեղեցի եկեղեցի Ախթալա Akhtala Monastery
haghpat Հաղպատ
Sanahin Սանահին
Bardzrakash Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք Բարձրաքաշ
Dsegh Dsex Դսեղ
Debet Դեբեդ
Lermontov Լերմոնտովո
Vanadzor Վանաձոր
Lori Berd Լոռի բերդ
Odzun Օձուն
Սուրբ Նիկողայոս եկեղեցի Surb nikolay ekexeci Church of Nicholas
Stepanavan Ստեփանավան
Stepanavan dendropark Ստեփանավանի Դենդրոպարկ
Urasar Ջրաշուշանների լիճ Ուրասար
Tashir Տաշիր
Achqasar Աչքասար
Spitak Սպիտակ

Ախթալայի Վանք

 

 

Ախթալա քաղաքում կարող եք այցելել հրաշալի բնությամբ շրջապատված Ախթալայի վանքը։ Նրա հոյակապ պահպանված որմնանկարները անտարբեր չեն թողնում և ոչ մի զբոսաշրջիկի, որոնք գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը բուն հայկական է։

Տեսնել ավելին

Ախթալա

 

 

Ախթալան (միջին դարերում՝ Ագարակ, 12-13 դդ․ սկսած Պղնձավանք, 1995թ․ ստացել է քաղաքի կարգավիճակ) գտնվում է Լոռիում, Շամլուղ գետի երկայնքում, Դեբեդ գետի հովիտում ու Լալվար լեռան լանջին։

Տեսնել ավելին

Սանահինի վանական համալիր

 

 

Երազո՞ւմ ես ունենալ ժամանակի մեքենա, ուրեմն արի՛ Լոռի։ Սանահին և Հաղպատ վանական համալիրներ շնորհիվ դու կտեղափոխվես 10-րդ դար՝ նրանց ծաղկման շրջան, երբ կրթության ու մշակույթի կարևորագույն կոթողներն էին։ Իզուր չէ, որ երկու վանական համալիրներն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Տեսնել ավելին

Հաղպատ վանական համալիր

 

 

Երազո՞ւմ ես ունենալ ժամանակի մեքենա, ուրեմն արի՛ Լոռի։ Սանահին և Հաղպատ վանական համալիրներ շնորհիվ դու կտեղափոխվես 10-րդ դար՝ նրանց ծաղկման շրջան, երբ կրթության ու մշակույթի կարևորագույն կոթողներն էին։ Իզուր չէ, որ երկու վանական համալիրներն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Տեսնել ավելին

Ալավերդի, քաղաք

 

Տեսնել ավելին

Օձունի վանք

 

 

Լոռվա մարզում անթիվ-անհամար են դարերի խորքից հասած վանական կոթողները, սակայն Օձունի տաճարն արժանի է ձեր ուշադրությանը։ Այն Լոռվա մարզի ամենամեծ պատմություն ունեցող վանքն է՝ ներկայիս շինությունը, որն իր տեսակով գմբեթավոր բազիլիկ է, կառուցվել է 5-րդ դարում։

Տեսնել ավելին

Ձորագետի կիրճ

 

 

Լոռվա մարզի, թերևս, ամենագեղեցիկ ու բազմազան բնությամբ հարուստ գետերից մեկը Ձորագետն է, որը սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Ստեփանավան քաղաքից ներքև գետը մտնում է 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Եվ հենց կիրճի վերին հոսանքի վրա է գտնվում Լոռե բերդը։ Սա հիանալի տեղը է արշավելու, Լոռվա բազմազան բնության հետ շփվելու համար։

Տեսնել ավելին

Ծովեր լիճ

 

 

Շքեղ բնությամբ Ծովեր լիճը կգնահատեն բոլոր նրանք, ովքեր փնտրում են հանգիստ, գողտրիկ մի անկյուն բնության գրկում։ Այն հեռու է քաղաքի անցուդարձից և եռուզեռից։ Իսկ մոտակայքում հնարավորություն կունենաք ձիարշավելու ու լեռնային հեծանվավարության։

Տեսնել ավելին

Դսեղ, գյուղ

 

Կապ չունի դուք առաջին անգամն եք արկածային ճանապարհորդության գնում, թե՞ ոչ, կապ չունի դուք ապրում եք Հայաստանում, թե՞ ոչ՝ տեսնել Դսեղը պարտադիր է։ Այստեղ կարող եք և՛ վայելել Հայաստանի անկրկնելի բնությունը, և՛ ծանոթանալ հարուստ մշակութային-պատմական ժառանգությանը։

Տեսնել ավելին

Դեբետ, գետ

 

 

 

 

 

 

 

Ամբողջովին կանաչ գյո՞ւղ, այո՛, դա Դեբեդն է։ Ի՞նչ կարելի է անել այդ հրաշալի բնության մեջ, իհարկե՝ սովորել։ Եվ հենց այստեղ է 2018-ից գործում Լոռվա մարզի կարևորագույն կրթական կենտրոնը՝ COAF-ը։ Տասը օր կարելի է նկարագրել բնության ու ճարտարապետության ներդաշնակությունը, որին հասել են Դեբեդում, բայց կարելի է մեկ օր տեսնել այն։

Տեսնել ավելին

Ֆիոլետովո, գյուղ

 

 

Պատկերացրեք մի վայր, որտեղ դուք կարող եք տեղափոխվել Ցարական Ռուսաստան ու տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում այդ ժամանակահատվածում։ Պատկերացրեցի՞ք։ Ֆիոլետովո գյուղում ունեք դա տեսնելու իրական հնարավորությւոն։ Գյուղն ամբողջությամբ բնակեցված է մոլոկանների կողմից, ովքեր Ցարական Ռուսաստանի գերիշխանության ժամանակ արտաքսվել ու հենց այստեղ հիմնել են իրենց գյուղը՝ սկզբից Նիկիտինսկոյե անունով։ Արդեն 2 դար համայնքը պահում է իր ինքնությունն ու բարքերը, նույնիսկ՝ ճարտարապետական դիմագիծը։

Տեսնել ավելին

Լերմոնտովո, գյուղ

 

 

Լերմոնտովոն ու Ֆիոլետովոն Հայաստանի ամենայուրօրինակ երկու գյուղերն են, որոնք անհրաժեշտ է այցելել։ Գյուղերը բնակեցվել են 1800-ական թվականներին՝ ցարական Ռուսաստանից եկած Քրիստոնեաների կողմից։

Այս գյուղերում կարող եք տեսնել մշակույթ ու ճարտարապետություն, որը ամբողջությամբ տարբերվում է Հայաստանի այլ բնակավայրերից։

Տեսնել ավելին

Վանաձոր, քաղաք

 

 

Առաջին հայացքից այս մոդեռն քաղաքը, իր սրտի խորքում պահում է ԽՍՀՄ տարիների մասին հիշողությունները։ Առաջարկում ենք քաղաքային տուրից հետո անպայման աղմուկից կտռվել ու պիկնիկ անել Բուսաբանական այգում, որը գործում է դեռ ԽՍՀՄ տարիներից, իսկ ապա բարձրանալ Արտեկ ճամբար՝ որտեղ բոլոր ԽՍՀՄ երկրներից երեխաները ժամանում էին պիոներական հանգիստն անցկացնելու։

Տեսնել ավելին

Ստեփանավանի Դենդրոպարկ

 

 

Այստեղ արի մաքուր օդ շնչելու ու տեսնելու ավելի քան 500 ծառատեսակ՝ բերված աշխարհի տարբեր կետերից։ Այգու արժեքավոր նմուշներից են 5 կալիֆորնիական սեքվոյաները, որոնք վիթխարի կդառնան մի քանի հարյուր տարվա ընթացքում։

Տեսնել ավելին

Սբ․ Նիկողայոս եկեղեցի (Ամրակից)

 

 

Ռուս-ուղղափառ եկեղեցի է ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին (այլ տվյալներով 1879 թվականին) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

Տեսնել ավելին

Լոռի Բերդ

 

 

Դենդրոպարկը տեսնելուց հետո ոչ շատ մեծ հեռավորություն անցնելով կարելի է հասնել Լոռի բերդ։ Այն կառուցել է Դավիթ Անհողինը, ով էլ Լոռին դարձրել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաք։ Այժմ ամրոցից մնացել են միայն ավերակներ, բայց դա ավելի արժեքավոր է դարձնում կառույցը՝ փոխանցելով դարերի պատմությունը։

Տեսնել ավելին

Ստեփանավան, քաղաք

 

Տեսնել ավելին

Ջրաշուշանների լիճ (Ուրասար)

 

 

Լիճն ուղղակի բնօրրան է հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներից մեկի՝ ջրաշուշանների։ Հիանալ կարելի է, ձեռք տալ՝ ոչ, քանի որ նրանք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Ի դեպ, սա միակ ջրաշուշաններով լիճը չէ Լոռվա մարզի, նմանատիպ կարող եք գտնել նաև Տաշիր համայնքում՝ Սարատովկա, Լիման լիճ։

Տեսնել ավելին

Տաշիր, քաղաք

Տեսնել ավելին

Աչքասար

 

 

Լինել Լոռիում և չբարձրանալ լեռ, չի կարող և ոչ մի լեռնագնաց։ Աչքասարը 3196 մ բարձրությամբ ամենաբարձրն է մարզում։ Լեռան գագաթը պատվով հաղթահարելուց հետո արժե իջնել դեպի Աչքասարի լիճ ու մի լա՜վ զովանալ։ Քայլելու միջին երկարությունը 21 կմ է։

Տեսնել ավելին

Թռչկան ջրվեժ

 

 

Թռչկանը քաղաքացու կամքի ապացույցն է։ Տարիներ առաջ այստեղ կար ՀԷԿ-ի կառուցման նախագիծ, որը կասեցվեց բնապահպան-ակտիվիստների ուժով։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Հիմա դուք ունեք հնարավորություն վայելելու պահպանված Թռչկանի պաղ ջուրը։

Տեսնել ավելին

Սպիտակ, քաղաք

 

Տեսնել ավելին

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք

 

 

“Կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալ”, ահա այսպես է նկարագրել Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը անցյալի տեղեկագրերից մեկը։ Տարածքում գտնված ամենահին արձանագրությունները վերաբերվում են 8-րդ դարին։ Վանական համալիրում կարող եք տեսնել հայկական հայտնի իշխանական տներից մեկի՝ Մամիկոնյանների տոհմական գերեզմանը, երկու եկեղեցիներ, ձիթհանն ու խաչքարերի մնացորդներ։

Տեսնել ավելին

Ներբեռնեք մեր կողմից մշակված քարտեզը։ Քարտեզում կգտնեք զբոսաշրջիկի համար առաջին անհրաժեշտության օբյեկտների՝ տեսարժան վայրերի, թանգարանների, սննդի կետերի, հայփոստի, բանկերի, բանկոմատների, տերմինալների, հասարակական զուգարանների, անվճար wi-fi-ների վայրը և այլ տեղանքները։ Օֆֆլայն քարտեզն ունի նաև նավիգացիոն հնարավորություն։