Ախթալայի սուրբ երրորդություն վանքը կառուցվել է 13-րդ դարի երկրորդ քառորդում։ Պատմական աղբյուրները գրեթե ոչ մի տեղեկություն չեն պարունակում, միայն պահպանվել է եկեղեցու ներսում տեղադրված խաչքարի վրա փորագրված որը հայերեն թարգմանված նշանակում է «Տեր Աստված, ողորմի սրա կառուցողներ Գևորգին և Սիմոնին»: Արձանագրության մեջ հիշատակված անձնավորություններից Գևորգը Սուրբ Երրորդություն վանքի առաջնորդն է, իսկ Սիմոնը Ախթալայի վանքի առաջնորդը: Վանական համալիրն իր մեջ ներառում է երկու եկեղեցի և երկու մատուռ։