Կարմիր վանք կամ Քալաթարյանց վանք, գտնվում է Լոռու մարզի Թումանյան տարածաշրջանի Արդվի համայնքում։ Կառուցվել է 10-11-րդ դարերում։ Վանքի կառուցման համար օգտագործվել է կարմիր շինաքար, որտեղից էլ առաջացել է “Կարմիր վանք” անվանումը։ Կա ավանդություն վանքի անվան մասին, ասում են, թե Լեզգիները կոտորում են վանքի ներսում պատսպարվա ժողովրդին, որոնց արյունը գետի նման դուրս է հորդում վանքի ներսից և այդ պատճառով էլ Վանքը անվանում են Կարմիր։