1233 թ. Կայանբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։ Ըստ շինարարական արձանագրության կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը 1233թ.-ին։ Այն կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի (Կայանբերդ և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են)։ Մեծ վնաս են հասցրել թաթարները, 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Ս.Աստվածածին եկեղեցին։