Արամյանցի դղյակ, դղյակ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Կառուցվել է (XIX դար) Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք: Հայտնի բարերար` Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900 –ական թվականներին կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում: 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ