communistcave

Ստեփանավանի մոտակայքում՝ Մայորի ձորում գտնվում է Կոմունիստական քարանձավը։ Համարվում է, որ հենց այս քարանձավում է ծնունդ առել Հայաստանում կոմունիստական շարժումը։ Այստեղ հասնելու ճանապարհին դուք կարող եք տեսնել նաև շատ գեղեցիկ մի ջրվեժ։ Լինելով թաքնված վայր, այն բացահայտում են շատ քիչ զբոսաշրջիկներ։ Ուզո՞ւմ ես լինել այդ քչերից։ Մայորի ձոր-քարանձավը գտնվում է Ձորագետի կիրճում։ Ստեփան Շահումյանը և նրա բոլշևիկ ընկերները գաղտնի հանդիպել են այստեղ: Այստեղ է տեղադրված Ստեփան Շահումյանի արձանը, իսկ աստիճաններն առաջնորդում են դեպի կոմունիստների քարանձավները։ Աստիճանները վերջանում են մեծ քարանձավի մոտ զարդարված փորագրություններով։ Քարանձավներից հոսող ջուրը պիտանի է խմելու համար, ինչն էլ հնարավորություն է տվել հեղափոխականներին հեռու մնալ իշխանությունների աչքից: