Սանահինի վանքը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Սանահինի վանական համալիրը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոն, տոհմական դամբարան(մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև՝ Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստ(մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից՝ հարուստ գրադարան: Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին(928-944թթ.) և Ամենափրկիչ(957-966թթ.) եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը(1063թ), զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին(Xդ. վերջ)։