Դսեղ գյուղի զբոսաշրջային ռեսուրսների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում «Սուրբ Տերունական» խաչքարը, որին տեղաբնակները գեղեցկությունն ընդգծելու համար անվանում են «Սիրուն խաչ»։ Խաչքարը կերտվել է XIII դարում։ Այն գտնվում է Դսեղ համայնքի հյուսիսարևելյան հատվածում՝ Մարց գետի ձախակողմյան կիրճի եզրին։ Խաչքարը կանգնեցված է եռաստիճան պատվանդանի վրա։ Բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում ե մոտ 4.2 մետր։ Խաչքարի կերտման հստակ տարեթիվն անհայտ է, սակայն վերջինիս վրա պահպանված արձանագրություններից ելնելով խաչքարը թվագրվում է XIII դարին, չնայած որ կարող է և ավելի վաղ ժամանակաշրջանների վերագրվել։ Համարվում է XIII դարի խաչքարագերծության գլուխգործոց կոթողներից մեկը։ Խորհրդային իշխանությոն տարիներին խաչքարը տեղափոխվել է Փարիզ՝ ցուցահանդեսում ցուցադրվելու նպատակով։ Տեղափոխությունների ընթացքում վնասվել են խաչի ձախակողմյան թևը և ձախ ստորին հատվածը։     Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ (խաչքար) - Վիքիպեդիա