
Հովհաննես Թումանյանի սիրտն ամփոփող մատուռ, որը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ Թումանյանի տուն-թանգարանի բակում։ Բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրել էր հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերել տուն՝ Թիֆլիս։ Այնուհետև սիրտը տեղափոխեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում կառուցված մատուռում։
