Ագռավի տապան/Դսեղ/
Ըստ պահպանված ավանդազրույցի՝ այստեղ վանքի շինարարության վրա աշխատող բանվորները կերակուր են պատրաստել և չեն նկատել, որ կաթսայի մեջ օձ է ընկել ու թունավորել այն։ Ագռավը, տեսնելով այդ, իրեն նետել է կաթսայի մեջ, որ մարդիկ տեսնեն ու չուտեն թունավորված կերակուրը։ Դրանից հետո մատուռը կոչել են «Ագռավի տապան»։