Տորմակավանքը կամ Տորմակ եկեղեցին 5-րդ դարի կառույց է, գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղից 2կմ հարավ`Տորմակադուռ կոչվող հին բնակավայրի տեղում: Ցավոք, անվան ճշգրիտ ստուգաբանությունը չկա: Եկեղեցին այժմ ավերակ վիճակում է, պահպանված են միայն պատերը: Չնայած ավերակ վիճակին՝ ներկայումս էլ այն իր սլացիկությամբ ու վեհությամբ անջնջելի տպավորություն է թողնում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված՝ արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է։ Գյուլագարակի Տորմակ եկեղեցին հայ ճարտարապետության սրահավոր միանավ դահլիճների ինքնատիպ և լավագույն օրինակներից է։ Եկեղեցու բակում է նկարահանվել հայտնի ” Տերն ու ծառան” ֆիլմը։