Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Մատուռ հասնելու համար ուխտավորները մոտ 3 կմ ճանապարհ են ոտքով կտրում-անցնում:
13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը.
Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։
Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է թամբագործ։
Հարթագյուղից հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բազմաթիվ նյութեր։
Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանի գտածոներ։ Հարթագյուղի տարածքում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածքը, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեք» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթյան համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։
2157 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում 2005 թվականից տեղադրվեցին նաև խաչքարեր: Դրանք ևս հատուկ նշանակություն ունեն. Առաջին խաչքարը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել: Այս խաչքարերի 80 տոկոսից ավելին տեղադրվել են այն ընտանիքների կողմից, ովքեր երեխաներ չեն ունեցել:
Մատուռ գալուց հետո մարդիկ երեխա են ունեցել, հետո եկել են ու որպես շնորհակալություն՝ խաչքարեր տեղադրել: Այժմ մատուռի տարածքում տեղադրված է 225 խաչքար: