Արդվիի սուրբ Հովհանննես վանք կամ Սրբանեսի վանք։ Սրբանեսի վանքը (կառուցվել է VIII-XVII դարերում), որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։