Վանաձորի նախկին անվանումը եղել է Ղարաքիլիսա, այսինքն սև եկեղեցի։ Անվան բացատրության մասին տեղացիները մի լեգենդ են պատմում, որ թուրք փաշան(հայտնի չէ, թե ով է եղել) իր զորքի հետ մտնում են քաղաք,ավերում այն, զորքին տեղակայում եկեղեցու տարաածքում՝ գիշերելու, իսկ ինքը գիշերում է գյուղի մեծահարուստների տանը՝ իր զորականներից մի քանիսի հետ։ Նախքան այդ ամենը, հայ երիտասարդները պատսպարված են լինում մոտակա սարերում և գիշերը իջնում, կոտորում են ամբողջ զորքին։ Առավոտյան փաշան վերադառնալով եկեղեցի, տեսնում է կոտորված զորքը և ասում <<ղարա քիլիսա՜, (սև եկեղեցի),որ սևացրիր մեր բանակը>>։ Խոսքը Վանաձորի Մարիամ Աստվածածնի տեղում կառուցված նախկին եկեղեցու մասին էր։

Ներկայիս Մարիամ Աստվածածին եկեղեցին կոռուցվել է 1831 թվականին, մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից։ Եկեղեցու պատերից մեկի արձանգարության մեջ Յուզբաշը գրել է․ << ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը,որ քար քարի վրա էր մնացել…>> ։