Չախալաբերդ կամ Բազաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում: Բազաբերդ կարելի է գնալ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհով (գյուղից 2.5 կմ հարավ-արևմուտք):Բերդի ընդհանուր տարածքն զբաղեցնում է 0.52 հա, իսկ միջնաբերդինը՝ 0.25 հա: Այն շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ պարսպով:Պատմական ակնարկ: Բազաբերդ ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի Տաշիր-Ձորափոր գավառում, Լալվար սարի համանուն գետակից հարավ (Հայկ Նահապետի թոռ Խոռի) Խորակերտ ավանից դեպի հյուսիս-արևմուտք ձգվող բարձրադիր սարալանջի վրա` շրջապատված հին բնակավայրերի ավերակներով և խիտ անտառներով: