Մանստևի վանքը գտնվում է Թեղուտ գյուղից 3կմ հյուսիս-արևելք, Մանստև գետի աջ ափին կից անտառապատ տարածքում։ Եկեղեցու մասին հստակ ինֆորմացիա պահպանված չէ, սակայն կառուցման բնորոշ ոճը վաղ միջնդադարյան է։ Մանստևի վանքը մեզ է հասել կիսավեր վիճակում՝ պարսպի, կացարանների և մի քանի գերեզմանների ավերակների հետ միասին։ Վանքը հնարավորինս պահպանվել է իր կրաշաղախի շնորհիվ։ Կիսով չափ պահպանվել է նաև Մանստև գետի վրա գտնվող Ձորիգեղը Մանստևի վանքին կապող կամուրջը։