
Ճգնավորի վանքը թվագրվում է 12-րդ դար, գտնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս։ Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև խորանով թաղակածածկ ոչ մեծ սրահ է։ Մուտքը արևմուտքից է, լուսավորվում է արևելքից, արևմուտքից պատերի մեկական նեղ պատուհաններից։ Կառուցված է անմշակ քարերով։ Պատերին ագուցված են խաչքարեր, մուտքի բարավորի քարը հարդարված է խաչաքանդակներով։