Ողջույն բոլորին։ Ես Էրիկ Կաշյանն եմ, ԱՄՆ-ից այստեղ եմ տեղափոխվել Birthright Armenia-ի կողմից կամավորությամբ զբաղվելու Վանաձորում։ Եթե անկեղծ, հաճելիորեն զարմացած եմ այստեղի մարդկանց հյուրընկալությունից ու ջերմությունից։ Ամբողջ ազատ ժամանկի ընթացքում շրջում եմ քաղաքում, և հայտնաբերել եմ շատ հետաքրքիր վայրեր: Այստեղ կան գեղեցիկ այգիներ, եկեղեցիներ, թանգարաններ, արվեստի պատկերասրահներ և շատ ավելին։ Եթե երեխաներ ունեք, շատ զվարճություններ կան Սայաթ-Նովայի անվան ու Արմենիա առողջարանի այգիներում։ Սայաթ Նովա զբոսայգում կա նաև հանրային մարզման տարածք, որն ունի սարքավորումներ մեծահասակների և երեխաների համար: Մարզվելուց հետո դուք կարող եք վայելել համեղագույն թխվածքներ կամ խմիչք բացօթյա Shamam’s Macarons սրճարանում, որը գտնվում է հենց այգու մուտքի մոտ: Երեք եկեղեցիներից ամենից շատը սիրել եմ Սուրբ Աստվածածինը: Ինչ վերաբերում է թանգարաններին, ես միայն գնացել եմ Վանաձորի Լոռի-Փամբակի երկրաբանական թանգարանը, որը պարունակում է Լոռու մարզի բազմաթիվ պատմական արտեֆակտներ, որոնք թվագրվում են մինչև բրոնզի դար: Շրջելով քաղաքում դուք կարող եք գտնել մի շարք խանութներ, շուկաներ, սրճարաններ և ռեստորաններ: Շուկաներում դուք կարող եք գտնել թարմ մթերքներ՝ հաց, բանջարեղեն և այն ամենը, ինչ կարող եք պատկերացնել: Ռեստորաններում և սրճարաններում իմ փորձած բոլոր ուտելիքներն ու խմիչքները հիանալի են եղել, և կան նաև տարբերակների մեծ բազմազանություն: Իմ սիրելի վայրերից Մառան ռեստորանն է, որտեղ կարող եք փորձել հենց տեղում ստեղծվող լցնովի գարեջուրը, ու Օազիս սրճարանն-ռեստորանը, բայց ազատ կարող եք փորձեք այլ տարբերակներ:
Իմ առաջին օրերը Վանաձորում
Իմ առաջին օրերը Վանաձորում
Մեկ այլ բան, որը դուք չեք կարող բաց թողնել, գեղեցիկ բնապատկերն է: Վանաձորը շրջապատված է Բազում և Փամբակ լեռնաշղթաներով, որոնք ունեն ավելի քան 2500 մետր բարձրություն։ Քաղաքում կան նաև Վանաձոր և Տանձուտ գետերը, որոնք միանում են Փամբակ գետին։ Այստեղ հիանալի հնարավորություն կունենաք արշավելու՝ դիտելու այս հոյակապ լեռներն ու գետերը ու ստանալու քաղաքի զարմանահրաշ լուսանկարներ: Որոշ արահետներ նշված չեն, բայց դուք կարող եք ճշտել ճանապարհը տեղացիներից: Շատ արահետներ չեն պահպանվում և կարող են վտանգավոր լինել, այնպես որ այստեղ կարող եք գտնել նաև ադրենալին: Եղանակը նույնպես շատ հաճելի է, սովորաբար մոտ 20 աստիճան Ցելսիուս է, ու միանշանակ դուք ստիպված չեք լինի տանջվել ծայրահեղ շոգից: Նաև մի մոռացեք վերցնել անձրևի բաճկոն կամ հովանոց, քանի որ հաճախակի անձրև է գալիս, բայց անձրևը սովորաբար արագ է անցնում: Գիշերային ժամերին դուք չեք կարող բաց թողնել կենտրոնական հրապարակում գտնվող գունագեղ երգող շատրվանը, շրջապատում շատ մարդիկ կլինեն, ովքեր վայելում են շոուն: Մոտակայքում կա նաև փաբ և բացօթյա ստենդեր՝ խմիչքներով և նախուտեստներով, որոնք կարող եք բերել ցուցադրությանը:
Մի բան ավելացնեմ՝ քաղաքում այնքան էլ շատ չեն գիշերային կյանքի տարբերակները, ինչպիսիք են բարերն ու ակումբները, ինչպես կլինեին Երևանում, այնպես որ ակնկալեք ավելի հանգիստ երեկո անցկացնել ընկերների և ընտանիքի հետ: Ես գիտեմ եմ, որ անկախ նրանից, թե ինչ հետաքրքրություններ ունեք, դուք այստեղ վայելելու բան կգտնեք: Խիստ խորհուրդ կտամ այցելել այս գեղեցիկ քաղաքը Հայաստան այցելելիս: Հավատում եմ՝ դու էլ կսիրահարվես Վանաձորին, ինչպես ես։
Լուսանկարները Էրիկ Կաշյանի