Թումանյան համայնքն իր մեջ ներառում է Թումանյան քաղաքը և Աթան, Ահնիձոր, Մարց, Լորուտ, Շամուտ, Քարինջ գյուղերը։ Թումանյան համայնքի բնակավայրերում կան վանական համալիրներ, եկեղեցիներ, խաչքարեր։ Այս համայնքը ունի բարենպաստ ռեսուրսներ զբոսաշրջության զարգացման համար և այդ ամենն ավելի լիարժեք է դարձնում հարակից կանաչապատ տարածքը,որը գրավում է գրեթե բոլորի ուշադրությունը։ Թումանյան համայնքում խոշոր տուրիստական կետերից մեկն է համարվում Քոբայրի վանական համալիրը, որը 12-րդ դարի վանական համալիր է։