
Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին, ծառայել է որպես ամառանոց հայազգի գինեգործ Վասիլ Թայիրովի և ընտանիքի համար։ Շենքը խորհրդային տարիներին եղել է «Հայաստան» առողջարանի մասնաշենք, սակայն 1999 թվականին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը իր միջոցներով հիմնանորոգում է շենքը և դարձնում Գուգարաց թեմի առաջնորդարան։ Մինչ օրս շենքը գործում է, որպես առաջնորդարան։