Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից է: Գտնվում է Սվերդլով գյուղից 3 կմ հյուսիսարևելք: Հուշարձանի մասին որևէ պատմական և մատենագրական տեղեկություն չի պահպանվել: Ճարտարապետական առանձնահատկությունների և հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը վերագրվել է VI դ. առաջին կեսին: Պատկանում է գմբեթավոր, խաչաձև, եռախորան եկեղեցիների տիպին: