
Բգավոր եկեղեցի,գտնվում է լոռու մարզի Աքորի գյուղում, Լալվար լեռան թեքադիր լանջին։ Պատմական որևէ հստակ տեղեկություն չի պահպանվել վանքի մասին, սակայն ենթադրություններն ու ճարտարապետական կառուցվածքը հուշում է, որ կառուցվել է 13-րդ դարում։ Եկեղեցու հարդարանքն ու զարդաքանդակները հուշում են, որ այն պատկանել է վրացական եկեղեցիների շարքին, ինչը պայմանավորված է այդ ժամանակահատվածում հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններով։