Բարձրաքաշի Ս․ Գրիգոր վանական համալիր, գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից Սաղուձոր գետի անտառապատ ձորալանջին։ Վանական համալիրն իր մեջ ներառում է՝ երկու եկեղեցիները (Ս․ Գրիգոր, Ս․ Աստվածածին), գավիթը, Սբ․ Հարության մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, Սահակի խաչքարը, Սիմոն վարդապետի խաչքարը, ձիթհանը և կամուրջը։ Սբ․ Աստվածածին կաթողիկեն կառուցվել է 1221թ․-ին Սարգիս Մամիկոնյանի որդի Մարզպանի կողմից։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը, որը կառուցվել է 1259թ․-ին, իսկ հյուսիսից՝ թաղածածկ դահլիճ տիպի, ավանդատներով եկեղեցին,որը 10-րդ դարի կառույց է։ Շինություններն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Վանքը ակռուցված է սպիտակ երանգի քարերով, այդ պատճառով էլ անվանվել է Ճերմակ վանք։ Շրջակայքում է գտնվում Գիքորի աղբյուրը և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի և նրա կնոջ՝ Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը։