Ստեփանավան քաղաքը գտնվում է Լոռու մարզում՝ Ձորագետի հովտում, Բազումի լեռնաշղթայից հյուսիս, մարզկենտրոն Վանաձորից հեռավորությունը կազմում է30 կմ։
Ստեփանավանք քաղաքը դարերի պատմություն ունի, դեռ մ․թ․ա․ 2-1 դարերում Ստեփանավանն իր տարածքում կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել Արտաշեսյան թագավորության կազմի մեջ։ Համայնքի վարչական տարածքի մեջ ընդգրկված են ք․ Ստեփանավանը և Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերը։
1005 թ.-ից եղել է պատմական Տաշիր-Ձորագետյան թագավորության մայրաքաղաքը` Լոռե բերդաքաղաքով, որի պահպանությունը մտել է պետական ծրագրերի մեջ որպես «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոց քաղաքատեղի: 1810-ին Լորեի մի արվարձանը` ներկայիս Ստեփանավան տարածքը, Ղարաբաղի իշխանական Ջալալյան տոհմի անունով, որոնք հիմնավորվել էին այստեղ անվանվել է Ջալալօղլի: Ստեփանավան է վերանվանվել 1923թ.-ին ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի: Մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա:
Ստեփանավան
Ստեփանավան
