սպիտակ2

Սպիտակ քաղաքի պատմությունը սկսկվում է մ․թ․ա․ 4-1 հազարամյակներից։ Այս ամենի վառ ապացույցն է Սպիտակի տարածքում պեղումների արդյունքում գտնված նեոլիթյան շրջանի աշխատանքային գործիքներն ու կենցաղային իրերը։ Սպիտակի ներկայիս տարծքը Երվանդունիների ու Արտաշեսյանների գահակալության ժամանակահատվածում մասն են կազմել Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր Գավառի։ 9-րդ դարավերջին մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1118թթ.-ը՝ Կյուրիկյան թագավորության, իսկ 12-րդ դարավերջից՝ Սելջուկյան թուրքերից ազատագրված հայկական հողերի հետ՝ Զաքարյանների իշխանապետության մեջ:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքը մինչև 1949թ. կոչվել է <<Համամլու>> կամ <<Համամլի>>, որը հավանաբար առաջացել է պարսկերեն <<համամ>> (բաղնիք) բառից: Համամլուի նոր անունը՝ Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ:
Սպիտակը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը։ Ունեցել է 14 արդյունաբերական գործարան, որոնք փակվել և մասամբ ավերվել են երկրաշարժի ժամանակ։

spitak3