Մշակույթ ու պատմություն
Մշակույթ ու պատմություն

Սանահին
Սանահինի վանքը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Սանահինի վանական համալիրը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոն, տոհմական դամբարան(մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև՝ Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստ(մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից՝ հարուստ գրադարան: Սանահինի համալիրի կազմում են [...]
ավելին
Հաղպատ
Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին: Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր: XIIդ.-XIVդ. Հաղպատի վանական համալիրը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Համալիրի կազմում են Ս.Նշան [...]
ավելին
Լոռի Բերդ
Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք, Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին: Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Ա-ն Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, Փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և [...]
ավելին