Շամլուղի վարչական կազմում է գտնվում Ուչքիլիսա կոչվող հնավայրը, որը ըստ պատմաբան Եղիշե Սահակյանի համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների և վրաց աղբյուրներում հանդիպող Մանիցգոմ քաղաքին։ Պահպանվել են երեք եկեղեցիների մնացորդներ, որոնցից մեկը բավականին մեծ, ինչը ենթադրել է տալիս, որ բնակավայրը իրոք քաղաք է եղել։ Շամլուղում է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։ Մինչև 1990 ական թվականները դեռևս պահպանվում էին նաև ֆրանսիացի կապալառուների կողմից կառուցված բնակելի և այլ նշանակության շենքեր, որոնք կրում էին եվրոպական ճարտարապետության կնիքը։