Ֆիլտր

Sanahin1

Սանահին

UNESCO Ժառանգություն

Սանահինի վանքը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Սանահինի վանական համալիրը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոն, տոհմական դամբարան(մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև՝ Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստ(մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից՝ հարուստ գրադարան: Սանահինի համալիրի կազմում են […]

Հաղպատ

UNESCO Ժառանգություն

Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին: Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր: XIIդ.-XIVդ. Հաղպատի վանական համալիրը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Համալիրի կազմում են Ս.Նշան […]

Լոռի Բերդ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք, Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին: Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Ա-ն Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, Փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և […]

Ախթալայի վանական համալիր

Ախթալայի վանական համալիրը(XII–XIIIդդ.) կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր, եղել է քաղկեդոնիկ մենաստան: Գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի գմբեթավոր հորինվածք (գմբեթը չի պահպանվել): Հարուստ է քանդակներով և որմնանկարներով: Վանական համալիրում պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցուն արևելքից կցված սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով եկեղեցի (XIII դ.): Վանքի […]

Օձունի վանք

Լոռու մարզի Օձուն գյուղում և շրջակայքում, Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, պահպանվել են տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձաններ, մերձակա քարայրերից հայտնաբերվել են զգալի թվով ձեռագիր հիշատակարաններ։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան 2 գերեզմանոց (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), արևելյան եզրին՝ Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին, 1,5կմ հարավ-արևելք Հոռոմայրի վանքը։ Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին […]

Քոբայր

Քոբայրի վանական համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։ Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։ Քոբայրի վանքը առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` […]

Հոռոմայր վանք

Հիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցի` 1187 թ.: Հոռոմայր վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք։ Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։ Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, […]

Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր վանք

Բարձրաքաշի Ս․ Գրիգոր վանական համալիր, գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից Սաղուձոր գետի անտառապատ ձորալանջին։ Վանական համալիրն իր մեջ ներառում է՝ երկու եկեղեցիները (Ս․ Գրիգոր, Ս․ Աստվածածին), գավիթը, Սբ․ Հարության մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, Սահակի խաչքարը, Սիմոն վարդապետի խաչքարը, ձիթհանը և կամուրջը։ Սբ․ Աստվածածին կաթողիկեն կառուցվել է 1221թ․-ին Սարգիս Մամիկոնյանի որդի Մարզպանի կողմից։ Կաթողիկեին […]

Ամրակիցի Սբ․ Նիկողայոս եկեղեցի

Այս հրաշալի էներգետիկայով եկեղեցին կառուցվել է 1846թվականին ուկրաինացի կազակների կողմից։ Ներկայիս տեսքը ստացել է 1914 թվականի վերանորոգումից հետո։ 1988թվականի ավերիչ երկրաշարժը վնասեց այս եկեղեցին, սակայն չկարողացավ <<խոնարհել>>։ Եկեղեցու որմնանկարները տեղափոխվել է Գյումրիում գտնվող ռուսական եկեղեցի, քանի որ շենքը վթարային է։

Խուճապի վանք

Խուճապի վանքը գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում: Եկեղեցին կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից, զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է: Եկեղեցուն, արևմտյան ճակատի ողջ երկարությամբ, կից է սրահ-գավիթը: Համալիրը ունի դեկորատիվ հարուստ հարդարանք:

Արամյանցի դղյակը՝ Ախթալայում

Արամյանցի դղյակ, դղյակ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Կառուցվել է (XIX դար) Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք: Հայտնի բարերար` Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900 –ական թվականներին կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ […]

Քառասնից Մանկանց վանք

Քառասնից Մանկանց վանքը XIII դարի հայկական վանքային համալիր է: Գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիս-արևմտյան մասում` Դեբետի կիրճի աջակողմյան զառիթափ լանջի «Տախտեր» կոչվող վայրում: Բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, որոնցից պահպանվել են չնչին մնացորդներ։ Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին է, որի գմբեթը և կիսագլանաձև թաղածածկի մեծ մասը չեն […]

Հնեվանք

Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Խաչաձև գմբեթավոր եկեղեցին` կառուցված (VIIդ.) սրբատաշ ֆելզիտից, արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ` եռաբսիդ, ուղղանկյուն` արևմտյան թևով, անկյուններում` ավանդատներով։ Թմբուկի վրա եղած արձանագրության համաձայն, եկեղեցին 1144թ.-ին վերանորոգել է Սմբատ Օրբելյանը։ XII-XIIIդդ. Հնեվանքը եղել է քաղկեդոնական։ Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող արձանագրության, […]

Կայանբերդ ամրոց, Դսեվանք

1233 թ. Կայանբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։ Ըստ շինարարական արձանագրության կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը 1233թ.-ին։ Այն կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի (Կայանբերդ և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են)։ Մեծ վնաս են հասցրել թաթարները, 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ […]

Ջգրաշեն եկեղեցի

VI դ. Լոռի մարզի Վարդաբլուր գյուղից հյուսիս, Զորագետի վտակի ափին գտնվում է Ջգրաշեն միանավ թաղածածկ եկեղեցին: Եկեղեցու սրբատաշ բազալտից կառուցված պատերը բարձրանում են երկաստիճան որմնախարսխի վրա։ Ծածկը չի պահպանվել։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ երկայնական պատերում և արևմուտքում։ Հարավային պատի արևելյան կողմի լուսամուտի պարակալին քանդակված են խաղողի որթի գալարների միջև եռաթերթ և բազմաթերթ տերևներ։ Արտաքին պատերում […]

Խորակերտ վանական համալիր

XIII դ. Խորակերտի վանքը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի մոտ՝ Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը IXդ. Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից […]

Չախալաբերդ

Չախալաբերդ կամ Բազաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում: Բազաբերդ կարելի է գնալ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհով (գյուղից 2.5 կմ հարավ-արևմուտք):Բերդի ընդհանուր տարածքն զբաղեցնում է 0.52 հա, իսկ միջնաբերդինը՝ 0.25 հա: Այն շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ պարսպով:Պատմական ակնարկ: Բազաբերդ ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի […]

Սբ․ Աստվածածին եկեղեցի, Վանաձոր

Վանաձորի նախկին անվանումը եղել է Ղարաքիլիսա, այսինքն սև եկեղեցի։ Անվան բացատրության մասին տեղացիները մի լեգենդ են պատմում, որ թուրք փաշան(հայտնի չէ, թե ով է եղել) իր զորքի հետ մտնում են քաղաք,ավերում այն, զորքին տեղակայում եկեղեցու տարաածքում՝ գիշերելու, իսկ ինքը գիշերում է գյուղի մեծահարուստների տանը՝ իր զորականներից մի քանիսի հետ։ Նախքան այդ ամենը, հայ երիտասարդները պատսպարված […]

Թայիրովի ամառանոց

Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին, ծառայել է որպես ամառանոց հայազգի գինեգործ Վասիլ Թայիրովի և ընտանիքի համար։ Շենքը խորհրդային տարիներին եղել է «Հայաստան» առողջարանի մասնաշենք, սակայն 1999 թվականին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը իր միջոցներով հիմնանորոգում է շենքը և դարձնում Գուգարաց թեմի առաջնորդարան։ Մինչ օրս շենքը գործում է, որպես առաջնորդարան։

Գտեվանք

Գտեվանքը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղում, կառուցվել է 6-րդ դարում։ Այժմ պահպանվել է միայն հիմնապատերը, ըստ որոնց կարողանում ենք հասկանալ, որ եկեղեցին կառուցված է Կուրթանի սբ․ Աստվածածին եկեղեցու հատակագծի փոքր տարբերակով։ Եկեղեցու հարավային մասում պահպանվել է նաև գերեզմանոցը՝ մոտ մեկ տասնյակ տապանաքարերով։

Սբ․ Աստվածածին, Կուրթան

Լոռու մարզի Կուրթան գյուղում պահպանվել է Ս.Աստվածածին եկեղեցին (VIդ.): Եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկ տիպին: Եկեղեցուց դեպի հարավ-արևմուտք կանգուն է երկհարկ զանգակատունը: Եկեղեցու բակում պահպանվել է հին գերեզմանոց:

Տորմակավանք

Տորմակավանքը կամ Տորմակ եկեղեցին 5-րդ դարի կառույց է, գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղից 2կմ հարավ`Տորմակադուռ կոչվող հին բնակավայրի տեղում: Ցավոք, անվան ճշգրիտ ստուգաբանությունը չկա: Եկեղեցին այժմ ավերակ վիճակում է, պահպանված են միայն պատերը: Չնայած ավերակ վիճակին՝ ներկայումս էլ այն իր սլացիկությամբ ու վեհությամբ անջնջելի տպավորություն է թողնում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված՝ արտաքին սրահով միանավ […]

Դորբանտավանք

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից է: Գտնվում է Սվերդլով գյուղից 3 կմ հյուսիսարևելք: Հուշարձանի մասին որևէ պատմական և մատենագրական տեղեկություն չի պահպանվել: Ճարտարապետական առանձնահատկությունների և հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը վերագրվել է VI դ. առաջին կեսին: Պատկանում է գմբեթավոր, խաչաձև, եռախորան եկեղեցիների տիպին:

 

Բգավոր

Բգավոր եկեղեցի,գտնվում է լոռու մարզի Աքորի գյուղում, Լալվար լեռան թեքադիր լանջին։ Պատմական որևէ հստակ տեղեկություն չի պահպանվել վանքի մասին, սակայն ենթադրություններն ու ճարտարապետական կառուցվածքը հուշում է, որ կառուցվել է 13-րդ դարում։ Եկեղեցու հարդարանքն ու զարդաքանդակները հուշում են, որ այն պատկանել է վրացական եկեղեցիների շարքին, ինչը պայմանավորված է այդ ժամանակահատվածում հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններով։

Սբ․ Հովհաննես (Սրբանես), Արդվի

Արդվիի սուրբ Հովհանննես վանք կամ Սրբանեսի վանք։ Սրբանեսի վանքը (կառուցվել է VIII-XVII դարերում), որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։

Կարմիր վանք, Արդվի

Կարմիր վանք կամ Քալաթարյանց վանք, գտնվում է Լոռու մարզի Թումանյան տարածաշրջանի Արդվի համայնքում։ Կառուցվել է 10-11-րդ դարերում։ Վանքի կառուցման համար օգտագործվել է կարմիր շինաքար, որտեղից էլ առաջացել է “Կարմիր վանք” անվանումը։ Կա ավանդություն վանքի անվան մասին, ասում են, թե Լեզգիները կոտորում են վանքի ներսում պատսպարվա ժողովրդին, որոնց արյունը գետի նման դուրս է հորդում վանքի ներսից […]

Սբ․ Գևորգ եկեղեցի, Սվերդլով

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից է: Գտնվում է Սվերդլով գյուղից 3 կմ հյուսիսարևելք: Հուշարձանի մասին որևէ պատմական և մատենագրական տեղեկություն չի պահպանվել: Ճարտարապետական առանձնահատկությունների և հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը վերագրվել է VI դ. առաջին կեսին: Պատկանում է գմբեթավոր, խաչաձև, եռախորան եկեղեցիների տիպին:

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ, Դսեղ

Գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում` միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ: Շրջապատված է քարե ցածր պարսպով: Կառուցվել է VII դ.: Քանիցս վերակառուցվել է, և նախնական շինությունից գրեթե ոչինչ չի պահպանվել: Ներկայիս կառույցը ուղղանկյուն դահլիճ է` արևելյան կողմում խորանով, որի ուղղանկյուն ծավալը դուրս է գալիս եկեղեցու արևելյան պատի սահմաններից: Խորանի երկու կողմերում ավանդատներն են: Հարավային […]

Սբ․ Երրորդություն եկեղեցի

Ախթալայի սուրբ երրորդություն վանքը կառուցվել է 13-րդ դարի երկրորդ քառորդում։ Պատմական աղբյուրները գրեթե ոչ մի տեղեկություն չեն պարունակում, միայն պահպանվել է եկեղեցու ներսում տեղադրված խաչքարի վրա փորագրված որը հայերեն թարգմանված նշանակում է «Տեր Աստված, ողորմի սրա կառուցողներ Գևորգին և Սիմոնին»: Արձանագրության մեջ հիշատակված անձնավորություններից Գևորգը Սուրբ Երրորդություն վանքի առաջնորդն է, իսկ Սիմոնը Ախթալայի վանքի առաջնորդը: […]

Թագավորանիստ

Թագավորանիստը 2-3 հազարամյակների հնավայր է, որը գտնվում է Վանաձոր քաղաքում։ 10-րդ դարում հնավայրը հանդիսացել է Բագրատունյաց Աշոտ 3-րդ Ողորմածի նստավայրը (այստեղից էլ ծագում է հնավայրի «Թագավորանիստ» անվանումը), որտեղ արքան հանգրվանել է Սանահին և Հաղպատ վանքերն այցելելիս։ Այսպիսով «Թագավորանիստ» հնավայրն իր պատմական նշանակությամբ բացառիկ է նրանով, որ այն իր մեջ ամփոփում է Հայաստանի պատմության միանգամից երեք […]

Սբ․ Նշան

Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանական համալիրը գստնվում է գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում: Համալիրից պահպանվել են Ս. Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդներ:Ս. Նշան եկեղեցին կառուցվել է XIII դ.: Ուղղանկյուն, միանավ դահլիճ է՝ կիսագլանաձև թաղով ծածկված, երեք զույգ որմնասյուներով և թաղակիր կամարներով: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զգալիորեն առաջ ընկած ցածրադիր […]

Մանստև

Մանստևի վանքը գտնվում է Թեղուտ գյուղից 3կմ հյուսիս-արևելք, Մանստև գետի աջ ափին կից անտառապատ տարածքում։ Եկեղեցու մասին հստակ ինֆորմացիա պահպանված չէ, սակայն կառուցման բնորոշ ոճը վաղ միջնդադարյան է։ Մանստևի վանքը մեզ է հասել կիսավեր վիճակում՝ պարսպի, կացարանների և մի քանի գերեզմանների ավերակների հետ միասին։ Վանքը հնարավորինս պահպանվել է իր կրաշաղախի շնորհիվ։ Կիսով չափ պահպանվել է […]

 

Սբ․ Հարություն եկեղեցի

Սպիտակ քաղաքը պատմամշակութային հուշարձաններով հարուստ քաղաքներից մեկն էր մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը։ Երկրաշարժն ավերեց նաև եկեղեցին, որը գտնվում էր ներկայիս սբ․ Հարություն եկեղեցու տեղում։ Եկեղեցին կոչեցին սբ․ Հարության ի պատիվ նախկին եկեղեցու։ Կառուցվել է 1999-2000 թվականներին։ Ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան։

Չիչխանավանք

Չիչխանավանք կամ սև վանք, միջնադարյան եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից հյուսիս։ Չիչխանավանքը պատկանում է վաղ միջնադարյան եկեղեցաշինության մէջ լայն տարածում գտած խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպին։ Հոգևոր կառոյցների այս տեսակը հայկական ճարտարապետութեան ինքնատիպ դրսևորումներից է՝ հատակագծային, ծավալատարածական տարբերակված բազմաթիվ լուծումներով։ Ներքուստ և արտաքուստ խաչաձև՝ «ազատ խաչ» տիպի այս հուշարձանները ստորաբաժանվում են միախորան, եռախորան […]

Սբ․ Հովհաննես

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Մատուռ հասնելու համար ուխտավորները մոտ 3 կմ ճանապարհ են ոտքով կտրում-անցնում: 13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը. Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի […]

Գոգարանի Սբ․ Աստվածածին եկեղեցի

Գոգարանի սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, սակայն Խորհրդային տարիներին գործող մասնագետները եկեղեցին միտումնավոր թվագրում էին 17-րդ դար, քանի որ չէին ցանկանում որևէ կապ ունենալ նախկին (հեթանոսական) մշակույթի հետ։ Սակայն պեղումների արդյունքում հայտնի է դարձել, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական մեհյանի գետնախարիսխի վրա։

 

Ճգնավորի վանք

Ճգնավորի վանքը թվագրվում է 12-րդ դար, գտնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս։ Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև խորանով թաղակածածկ ոչ մեծ սրահ է։ Մուտքը արևմուտքից է, լուսավորվում է արևելքից, արևմուտքից պատերի մեկական նեղ պատուհաններից։ Կառուցված է անմշակ քարերով։ Պատերին ագուցված են խաչքարեր, մուտքի բարավորի քարը հարդարված է խաչաքանդակներով։

Զարնի-պարնի

Զարնի-Պարնի քարայր ամրոցը կառոցւվել է 12-րդ դարում,սակայ երկար ժամանակ ճանապարհը դեպի քարանձավ դժվարամատչելի էր։ Քարայրում ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը, այս քարայրը ապահով վայր է եղել հայ մատենագրերի համար։ Հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր», «Ծակ էր» քարանձավներից։ Հետագայում Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի ջանքերով, քարայրը վերանորոգվել է և այժմ ունի ներկայանալի տեսք։

Ուչքիլիսա

Շամլուղի վարչական կազմում է գտնվում Ուչքիլիսա կոչվող հնավայրը, որը ըստ պատմաբան Եղիշե Սահակյանի համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների և վրաց աղբյուրներում հանդիպող Մանիցգոմ քաղաքին։ Պահպանվել են երեք եկեղեցիների մնացորդներ, որոնցից մեկը բավականին մեծ, ինչը ենթադրել է տալիս, որ բնակավայրը իրոք քաղաք է եղել։ Շամլուղում է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։ Մինչև 1990 ական թվականները դեռևս […]

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Մարգահովիտ

Միջնադարյան ժամանակշրջանի եկեղեցի Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում։ Տարիներ առաջ էստեղ եղել է Անահիտ Աստվածուհու տաճարը, այսինքն հեթանոսական շրջանից է, սակայն քրիստոնեության ընդունումից հետո, ինչպես բոլոր հեթանոսական տաճարները, այդպես էլ այս տաճարը ավերվել է և տեղում կառուցվել սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Եռանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցի է։ Եկեղեցին վերակառուցվել է 1882 թվականին։