Թագավորանիստը 2-3 հազարամյակների հնավայր է, որը գտնվում է Վանաձոր քաղաքում։ 10-րդ դարում հնավայրը հանդիսացել է Բագրատունյաց Աշոտ 3-րդ Ողորմածի նստավայրը (այստեղից էլ ծագում է հնավայրի «Թագավորանիստ» անվանումը), որտեղ արքան հանգրվանել է Սանահին և Հաղպատ վանքերն այցելելիս։ Այսպիսով «Թագավորանիստ» հնավայրն իր պատմական նշանակությամբ բացառիկ է նրանով, որ այն իր մեջ ամփոփում է Հայաստանի պատմության միանգամից երեք ժամանակաշրջան՝ նախնադար, հին քարի դար և միջնադար: