Գտեվանքը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղում, կառուցվել է 6-րդ դարում։ Այժմ պահպանվել է միայն հիմնապատերը, ըստ որոնց կարողանում ենք հասկանալ, որ եկեղեցին կառուցված է Կուրթանի սբ․ Աստվածածին եկեղեցու հատակագծի փոքր տարբերակով։ Եկեղեցու հարավային մասում պահպանվել է նաև գերեզմանոցը՝ մոտ մեկ տասնյակ տապանաքարերով։