Ալավերդի քաղաքը գտնվում է Լոռու մարզի հյուսիսային հատվածում, մարզկենտրոն Վանաձորից հեռավորությունը կազմում է 44 կմ։ Ալավերդի համայնքը իր մեջ ներառում է Ալավերդի քաղաքը և Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ և Ջիլիզա գյուղերը։ Ալավերդին աչքի է ընկել առատ արդյունաբերությամբ, որոնցից հիմնական արդյունաբերությունը եղել է պղնձի արտադրությունը։